ARM   RUS   ENG

Մեսիտ Օզիլ. «Ռեալում» խաղալը շատ դժվար է»

Գերմանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մեսուտ Օզիլը ցանկություն է հայտնել իր կարիերայի ողջ ընթացքում հանդես գալ «Արքայական ակումբում»: Այս մասին հայտնում է Goal.com-ը:

«Ֆուտբոլային ուղին անկանխատեսելի է, իսկ իմ առջև դեռ երկար խաղային տարիներ կան: Բայց եթե ամեն ինչ կախված լիներ ինձանից, ապա իմ կարերայի ավարտի նույնիսկ ամենավերջին հանդիպումը կցանկանայի անցկացնել «Ռեալի» կազմում: Հաճելի է լինել այս ակումբի մասնիկը, թեև այստեղ խաղալը շատ դժվար է: Անգամ աշխարհի ամենաուժեղ ֆուտբոլիստներին էլ սպասվում է հզոր մրցակցություն, և ոչ ոքի տեղը հիմնական կազմում չի կարող երաշխավորված լինել: Ակումբը մշտապես գտնվում է ճնշման տակ»,- խոստովանել է Օզիլը:

 

03.02.2012, 10:42

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |