«Ժառանգություն» կուսակցության համագումարը` մարտի 2–ին
««Ժառանգություն»-ն իր համագումարի ընթացքում կորոշի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգություն»-ն ուզում է հավատալ և հավատում է, որ ՀՀ-ն գտնվում է լուրջ փոփոխությունների փուլում և «Ժառանգությունը» մասնակցելու է այդ համակարգափոխությանը:
Ր. Հովհաննիսյանը նշեց, որ շատ լավ կլիներ, եթե գործող նախագահը հանդիպեր ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» հետ և ՀՀ-ում ձևավորվի նոր քաղաքական մշակույթ:
«Այժմ շատ են միջկուսակցական և ներկուսակցական ճնշումները, քանի որ գտնվում ենք նախընտրական փուլում: Այս ընթացքում կշարունակվեն շփումները «Ազատ դեմոկրատների», այլ քաղաքական ուժերի, քաղաքացիների հետ»,- ասաց Ր.Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Հայոց Ցեղասպանության փաստի ժխտման քրեականացման մասին օրենքին` Ր.Հովհաննիսյանն ասաց, որ Հայոց Ցեղասպանությունը ավելին էր քան Հոլոքոստը, և իրենք ողջունում են Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշումը. «Այն, ինչ մենք կորցրել ենք Հայոց Ցեղասպանության ընթացքում, միայն կյանքեր չէին, այլ հայրենիքի, հազարամյա մշակույթի կորուստ էր»:
Անցում կատարելով մեծամասնական կամ համամասնական ընտրակարգերի թեմային` Ր.Հովհաննիսյանը ասաց, որ ներկա դրությամբ ՀՀ-ին անհրաժեշտ է համամասնական համակարգ, իսկ մեծամասնականը հնարավոր է հարմար լինի ՀՀ-ի համար մի 50 տարի անց, երբ զարգանա քաղաքական մշակույթը:
03.02.2012, 12:35
Aysor.am
20:31 • 21/05, Գերմանացի բժիշկը վիրահատել է 8 հոգու
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
Գլխավոր