ARM   RUS   ENG

«Ռեալը» կարող է գնել Ագուերոյի տրանսֆերը

Մադրիդի «Ռեալը» քայլեր է ձեռնարկում` Արգենտինայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին ձեռք բերելու համար, եթե նրա հայրենակից Գոնսալու Իգուաինը հեռանա թիմից: Այս մասին տեղեկացնում են իսպանական ԶԼՄ-ները:

24-ամյա Իգուաինին իր շարքերում է ցանկանում տեսնել Լոնդոնի «Չելսին», քանի որ հարձակման գծում խնդիրներ ունի: Ֆեռնանդո Տորրեսի գոլային երաշտից, Նիկոլա Անելկայի հեռանալուց հետո լոնդոնյան ակումբը նոր հարձակվողի կարիք է զգում: Դե իսկ Դիդյե Դրոգբան արդեն բավական տարեց է, բացի այդ, կարող է լքել թիմն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այնպես որ, «Չելսին» նպատակ է հետապնդում ձեռք բերել Իգուաինին, իսկ «Ռեալը»` Ագուերոյին:
 

03.02.2012, 14:52

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |