Արաբագետ. «Սիրիայում ընթանում է քաղաքացիական պատերազմ»
«Քաղաքացիան պատերազմը ամենահարմար արտահայտությունն է, որով կարելի է նկարագրել Սիրիայում տեղի ունեցող գործընթացները»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Սիրիայի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներին` ասաց արաբագետ Սուրեն Մանուկյանը:
Ըստ նրա, վերջին շրջանում Սիրիայում կան հստակ օջախներ, որտեղ ընթանում են այդ քաղաքացիական բախումները և Մանուկյանի խոսքերով, դրանք Համա և Հոմս քաղաքներն են և Դամասկոսի արվարձանները:
Արաբագետն անդրադառնաով Սիրիայում տեղի ունեցող ներքին քաղաքական զարգացումներին` նկատեց, որ եթե Սիրիայի ընդդիմությանը չցուցաբերվի արտաքին օգնություն, ապա կառավարական ուժերը կլուծեն այդ հարցը` ճնշելով առկա խռովությունը:
Ս.Մանուկյանը գնահատելով գերտերությունների դիրքորոշումը սիրիական հարցի վերաբերյալ` նշեց, որ շատ հնարավոր է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկի Սիրիայի հարցը և փորձի բանաձևը դնել քվեարկության, իսկ տարածաշրջանի երկներից Թուրքիան վաղուց է ներգրավված այդ հարցի մեջ:
Իր հերթին թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը նշեց, որ Թուրքիան փորձեց իր դերակատարումն ունենալ Սիրայում տեղի ունեցող զարգացումների հետ կապված. «Թուրքիային լծվել է հակասիրիական արշավի մեջ, փորձելով իր խոսքն ասել տարածաշրջանում, սակայն ըստ Իսպիրյանի, Թուրքիան, փորձելով խաղալ մահակի դեր տարածաշրջանում, ուղղակի դարձել է գործիք Արևմտյան երկրների ձեռքերում:
Անդրադառնալով Թուրքիայի` Սիրիայի հարցում ունեցած դիրքորոշմանը` բանախոսը նկատեց, որ թուրքական լրատվամիջոցներում սկսվել է ուժեղ հակասիրիական արշավ:
03.02.2012, 15:43
Aysor.am
20:31 • 21/05, Գերմանացի բժիշկը վիրահատել է 8 հոգու
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
Գլխավոր