ARM   RUS   ENG

Վաչե Տերտերյանը ներկայացրեց ՏԿՆ 2012 թ-ի գերակայությունները

Այսօր Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրեց նախարարության գերակայությունները, որոնցից է ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող ծախսային քաղաքականության ընդհանուր մեթոդաբանության ձևավորումը, որը նախատեսում է նաև պետական բյուջեից համայնքներին հատկացվող դոտացիաներ:

Հաջորդ գերակա ճյուղը, ըստ Վաչե Տերտերյանի, ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը. տեղական ինքնակառավարման մարմիններ-գործարար հարաբերությունների պարզեցում, հստակեցում և գործող ընթացակարգերի բարելավում:

Բանախոսը նշեց նաև, որ դրա շրջանակներում անհրաժեշտություն կա վերհանել օրենսդրության այն դրույթները, որոնք կարգավորում են տեղական ինքնակառավարման մարմիններ-գործարար հարաբերութունները:

ՏԿ փոխնախարարը ներկայացրեց նաև նախարարության հաջորդ գերակա ուղղությունը, այն է տարածքային զարգացման հայեցակարգից բխող նոր գործիքակազմի ձևավորում, որը նաև նախատեսում է տարածքներում պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին կատարվող ներդրումների արդյունավետության հաշվարկում:
 

03.02.2012, 10:51

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |