ARM   RUS   ENG

Եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 11,4 մլրդ դրամով

Այսօր ՏԿՆ 2012թ-ի գերակա ուղղությունները ներկայացրեց փոխնախարար Վաչե Տերտերյանը: Նախարարն անդրադարձավ տարածքային կառավարման մարմիննների կողմից սեփական եկամուտների ապահովման նոր կարողությունների ձևավորմանը, և նշեց, որ 2012թ.-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ համայնքների բյուջեների փաստացի մուտքերը 96,8 մլրդ դրամի դիմաց կազմել են 95,2 մլրդ դրամ:

Նշենք, որ եկամուտների հավաքագրման այս ցուցանիշը 2010թ.-ի համեմատ աճել է 13,6 տոկոսով կամ 11,4 մլրդ դրամով:

2008թ.-ի հունվարի 1-ի դրությամբ աշխատավարձերի նախկին տարիների կուտակած շուրջ 2,3 մլրդ դրամ պարտքից 2012թ-ի հունվարի 1-ի դրությամբ առկա է ընդամենը 180 մլն պարտք: 2011թ.-ի ընթացքում նախկին պարտքերից մարվել է 207,5 մլն դրամը:

Փոխնախարարը նաև շեշտեց, որ անցած տարի մի շարք միջոցառումներ են իրականացվել համայնքային բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի բարելավման ուղղությամբ, այդ թվում պարզեցվել է հողերի նպատակային նշանակության փոփոխության կարգը, ուշադրություն է դարձվել համայնքների կողմից հարկային վարչարարության խնդիրներին և այլն:
 

03.02.2012, 13:29

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |