ARM   RUS   ENG

Դիֆերամբներ՝ անհույս վիճակի արդյունավետության մասին

«Կենտրոնացված ջեռուցումը տնտեսապես ավելի ճիշտ է և շահեկան, քան անհատական ջեռուցման դեպքում է։ Ժամանակին եղած այդ համակարգը մեռավ, բայց կա այն վերակենդանացնելու հնարավորություն»,- լրագրողների հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը։

Նշվեց, որ այդ հնարավորության համար այլ հնարավորություններ են պետք` մեկ թաղամասի համար 20 մլն դոլարից ավելի գումար ։
Ընդգծեց, որ ինչքան ձգձգվում է կենտրոնացված ջեռուցման համակարգի անցնելու գործընթացը, այնքան դրա իրականացումն ավելի անհավանական է դառնում, քանի որ բնակչության մեծ մասն արդեն անհատական ջեռուցման համակարգեր ունի։

Պարզվում է, որ գումարային առումով կենտրոնացվածի ու անհատականի ծախսերի տարբերությունն այնքան էլ մեծ չի լինի, սակայն առաջինի պարագայում ավելի արդյունավետ է շահագործումը, քանի որ գազի այրումը բնակարանում չի կատարվում, ինչն ավելի անվտանգ է։

Վերջին տարիներին կենտրոնական ջեռուցման համակարգի մի քանի փորձեր եղել են։ Սակայն այս դեպքում էլ այլ խնդիր է առաջացել` բնակիչներից վարձավճարների հավաքման դժվարությունները։

Aysor.am-ի հարցին, թե ինչքանով կարող այս դեպքում ջեռուցման կենտոնացված համակարգն արդյունավետ լինել, եթե անվճարունակ բնակիչների պատճառով հնարավոր է, որ ջեռուցումից զրկվեն նաև նրանք, ովքեր դրա համար կվճարեն՝ Ա. Պողոսյանը պատասխանեց. «Այդ մասով, իհարկե, իրավիճան անհույս է»։
 

04.02.2012, 13:04

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |