Տղամարդիկ ևս հիվանդանում են կրծքի քաղցկեղով
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը և կենտրոնի ռադիոլոգիայի բաժնի վարիչ Անի Հակոբյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրին կենտրոնի 15 ամյա գործունեության ընթացքում արձանագրված կրծքագեղձի քաղցկեղի ցուցանիշերը, խոսեցին հիվանդության կանխարգելման հնարավորությունների մասին։
Խ. Հակոբյանը նշեց, որ սա խնդիր է, որն առկա է ամբողջ աշխարհում, նաև՝ Հայաստանում։ Սակայն դրական համարեց այն, որ հայ կանայք սկսել են ավելի ուշադիր լինել իրենց առողջության նկատմամբ, ինչի ապացույցն այն է, որ ավելի շատ են դիմում հետազոտվելու համար։
«Առաջնային այցելությունների գրանցման 30% աճ է արձանագրվել։ Սրա հետևանքով մենք կարողանում ենք ունենալ հիվանդությունների, ինչպես նաև քաղցկեղի հայտնաբերման աճ։ Ինչքան շատ այցելուներ մենք ունենանք, այնքան ավելի վաղ կկարողանանք հատնաբերել քաղցկեղը, որովհետև այս հիվանդությունը շատ նենգ է, այն թաքնվում է, իր մասին իմացություն չի տալիս, ոչ մի ախտանիշ չի լինում, մարդը ցավ չի զգում, չի կարող պատկերացնել, որ իր մարմնում բուն է դրել այդ հիվանդությունը։ Միայն մասնագետը կարող է այն հայտնաբերել»,-ասաց Խ. Հակոբյանը։
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործունեության 15 տարիների ընթացքում հետազոտվել է 250 հազար այցելու, որոնցից 150 հազարը հետազոտվել են կրծքագեղձի համար։ Նրանցից 7 հազարի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ։ «Նրանցից 1700-ը դիմել են՝ առանց կասկածելու, որ իրենց մոտ կարող է հայտնաբերվել այս հիվանդությունը։ Հիվանդության բարձիթողի վիճակով այս ընթացքում մոտ 1700 կին է դիմել։ Նրանց մոտ այնպիսի վիճակ է եղել, որ նիյնիսկ մամոգրաֆիա անելն անհնար է եղել»,- նշեց մասնագետը։
Հետազոտվածների 83 հազարն ունեցել են կրծքագեղձի բարորակ ախտահարումներ։ Նորմալ ախտորոշում տրվել է 32 հազար այցելուի։
«Ցավոք շատացել են երիտասարդ հիվանդները. 30-39 տարեկան մոտ 500 կին է հիվանդ կրծքի քաղցկեղով, 0-29 տարեկան՝ 60 կին։
Նշվեց նաև, որ տղամարդիկ ևս ունենում են այս հիվանդությունը։ Կենտրոնում հետազոտվել է 520 տղամարդ, որոնցից մեծ մասն ունեցել է կրծքի բարորակ ախտահարում, 22-ի մոտ արձանագրվել է քաղցկեղ։
04.02.2012, 14:10
Aysor.am
20:31 • 21/05, Գերմանացի բժիշկը վիրահատել է 8 հոգու
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
Գլխավոր