ARM   RUS   ENG

Կահիրեում Սիրիայի դեսպանատունը հարձակման է ենթարկվել

Կահիրեում սիրիացի ցուցարարները հարձակվել և այրել են Սիրայի դեսպանատունը`բողոքելով Հոմս քաղաքում սիրիացի զինվորականների հրետակոծության դեմ:

Վերջին տվյալների համաձայն այդ հրետակոծության զոհերի թիվը հասել է 287-ի, իսկ Բաշար Ասադի վարչակարգի հակառակորդները բողոքի ցույցեր են անցկացրել Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում Սիրիայի դեսպանատների առջև:

Բացի այդ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տասնյակ հակառակորդներ հարձակումներ են իրականացրել Բեռլինում Սիրիայի դեսպանատան վրա: Այդ մասին հաղորդում է ռոսբալտ.ռու(rosbalt.ru) կայքը:
 

04.02.2012, 11:30

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |