ARM   RUS   ENG

Կապելլոյի կարծիքը չեն հարցրել

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոյին զայրացրել է երկրի ֆուտբոլային ասոցիացիայի որոշումը` Ջոն Տերրիին զրկելու ավագի թևկապից: Վերջինս մեղադրվում է Անտոն Ֆերդինանդի հասցեին ռասիստական արտահայտություններ հնչեցնելու մեջ:

Ինչպես հաղորդում է «The Sun»-ը, իտալացի մասնագետը զարմացել է, որ ասոցիացիան նման որոշում է կայացրել` չհարցնելով իր կարծիքը: Աղբյուրը նշում է նաև, որ չնայած այդ սկանդալին, որը կարող է ազդել հավաքականում մթնոլորտի վրա, Կապելլոն մտադիր է Տերրիին ընդգրկել Անգլիայի ընտրանու հայտացուցակում` Եվրոպայի 2012 թ. առաջնությանը մասնակցելու համար:

04.02.2012, 14:08

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |