ARM   RUS   ENG

Գերմանիայոմ կբոյկոտեն Պոլսի զավթման մասին թուրքական ֆիլմը

Գերմանիայում գործող քրիստոնեական «Վիա Դոլորաս» կազմակերպությունը քրիստոնյաներին կոչ է անում բոյկոտել թուրքական «Ֆաթիհ 1453» ֆիլմի ցուցադրությունը, որը պատմում է թուրք սուլթան Ահմեդի կողմից Ստամբուլի գրավման մասին:

Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, «Վիա Դոլորաս»-ը կարծում է, որ «թուրքերը պետք է ամաչեին քրիստոնեական օրրանը քանդելու և Կ.Պոլիսը Ստամբուլ անվանելու համար, փոխարենը`   հարձակումը տոնում են որպես ազգային հպարտության օր»:

«Թուրքիայում այդ կերպ ևս մեկ անգամ ի ցույց դրեցին իրենց արհամարհանքը քրիստոնեական արժեքների նկատմամաբ: Բոլոր քրիստոնյաները՝ կաթոլիկները, լյութերականները, ուղղափառները պետք է բողոքեն այս ֆիլմի դեմ: Այն վիրավորում է մեր զգացմունքներն ու արժեքները: Սուլթանը գրավեց Սոֆիա տաճարը, վերածեց այն մզկիթի, թույլատրեց իր զինորներին երեք օր շարունակ կողոպտել Կ.Պոլիսը, իսկ ֆիլմում այդ ամենը ներկայացված է որպես հերոսականություն: Քրիստոնեաները չպետք է դիտեն այդպիսի ֆիլմեր»,- ասվում է  «Վիա Դոլորաս»-ի տարածած հայտարարության մեջ:

Այս մասին հաղորդում է regnum.ru-ն: 

04.02.2012, 14:43

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |