ARM   RUS   ENG

Գվարդիոլա. «Բարսելոնը» պետք է միայն հաղթի»

«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպումից առաջ նշել է, որ թիմը կենտրոնացած է միայն սեփական խաղի վրա: Հիշեցնենք, որ Գվարդիոլայի սաներն այս պահին երկրորդ տեղն են զբաղեցնում Պրիմերայի մրցաշարային աղյուսակում` Մադրիդի «Ռեալից» հետ մնալով 7 միավորով:

«Ես ֆուտբոլիստներին խնդրում եմ ցուցադրել այն ամենը, ինչ ունեն: Հիանալի հասկանում ենք, որ այլևս անթույլատրելի է միավորներ կորցնել: Հիմա դատարկ խոսակցությունների ժամանակը չէ: «Բարսելոնը» պետք է միայն հաղթի: Իմ ֆուտբոլիստները կենտրոնացած են միայն իրենց խաղի վրա, իսկ թե ինչ կլինի հետո, կտեսնենք:

Ինչ վերաբերում է «Ռեալ Սոսյեդադին», ասեմ, որ, անկասկած, ուժեղ և ամուր թիմ է: Վերջին 9 խաղում միայն մեկ անգամ է պարտվել»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է «Բարսելոնի» պաշտոնական կայքը:
 

04.02.2012, 13:20

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |