Շուտ ախտորոշվելը կարևոր է
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը և կենտրոնի ռադիոլոգիայի բաժնի վարիչ Անի Հակոբյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ընդգծեցին, որ վերջին տարիներին նկատելի է, որ կրծքագեղձի քաղցկեղը երիտասարդացման միտում ունի։ Ինչը, սակայն, բացատրեցին նաև այն բանով, որ հնարավոր է դարձել ժամանակակից սարքավորումների միջոցով վաղ փուլում բացահայտել հիվանդությունը։
«Իսկ շուտ ախտորոշելու դեպքում հնարավոր է կանխել հիվանդությունը»,- ասաց Խ. Հակոբյանը։
Հիվանդությունն ավելի քիչ է հանդիպում մինչև 25 տարեկան աղջիկների մոտ, սակայն դա չի նշանակում, որ նրանք մտահոգվելու առիթ չունեն. «նրանք պետք է հաճախակի ինքնազննում կատարեն և որևէ շեղում նկատելու դեպքում՝ դիմեն մասնագետի»։
Խ. Հակոբյանի կարծիքով լավ կլինի, որ անկախ տարիքից, բոլոր կանայք գոնե տարին մեկ անգամ հետազոտվեն։
Ինչ վերաբերում հիվանդության ժառանգական, գենետիկ փոխանցումներին, Ա. Հակոբյանը նշեց, որ հիվանդների 15%-ի դեպքում է միայն, որ արձանագրվել է նույն հիվանդությունը իրենց հարզատների մոտ։ Հնարավոր է նաև, որ ժառանգաբար կրծքագեղձի ֆիզիոլոգիական հատկություններն անցնեն մորից՝ աղջկան, ինչը կարող է հետագայում պատճառ դառնալ, որ հանգեցնի հիվանդության առաջացմանը։ Մասնագետներն, այս պարագայում, ավելի հավանական են համարում մայրական գծով գենետիկ փոխանցումները, հայրական գծով՝ հազվադեպ է նման դեպք արձանագրվում։
«Եթե ընտանիքում եղել են նման հիվանդներ, այդ ընտանիքի կանայք պետք գոնե տարին երկու անգամ հետազոտվեն»,- ընդգծեց Ա. Հակոբյանը։
Նշվեց, որ տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի դեպքեր գրանցվում են հազվադեպ, դրանք հիմանականում ի հայտ են գալիս 60 տարեկանից հետո, սակայն կրում էն շատ «ագրեսիվ» բնույթ։
Մասնագետներն արձանագրեցին, որ ինքան էլ որ ցավալի է, սակայն քաղցկեղի դեպքեր են հայտնաբերվել նաև հղի կանանց մոտ։ Խորհուրդը` հետազոտվել մինչև ամուսնանալը կամ հղիանալը։
04.02.2012, 11:59
Aysor.am
20:31 • 21/05, Գերմանացի բժիշկը վիրահատել է 8 հոգու
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
Գլխավոր