ARM   RUS   ENG

Իգուաինը մտադիր չէ հեռանալ «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինը մտադիր չէ հեռանալ իր նախկին ակումբից: Ըստ տարածված լուրերի` Լոնդոնի «Չելսին» նրա համար առաջարկել է 40 մլն ֆունտ ստեռլինգ: Սակայն ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրները հերքում են այդ տեղեկատվությունը` վստահեցնելով, որ այդ հարցով արգենտինացի խաղացողի հետ ոչ ոք չի կապվել:

Ինքը` Իգուաինը, այդ հարցի վերաբերյալ ասել է հետևյալը. «Ես չեմ հեռանա «Ռեալից», քանի դեռ նրա կազմում չեմ հաղթել Չեմպիոնների լիգայում»:
 

04.02.2012, 13:03

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |