ՄԻ ԹԵԹԵՎ ՄԱՄՈՒԼ. Ով էր քաշում Բոստանջանյանի լեզվից
Ըստ «Հայկական ժամանակի» լավատեղյակ աղբյուրների, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի վերջին հայտարարությունները նրա հարազատ կուսակցությունում` ԲՀԿ-ում, կասկած է հարուցել, որ նա դա անում է ՀՀԿ-ի իր ընկերների խնդրանքով: Խոսքը, մասնավորապես, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովի մասին է: Բոստանջյանը ասել էր, թե ԲՀԿ-ն 2013-ի նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին, ինչը Գ. Ծառուկյանի խոսնակը համարեց Բոստանջյանի անձնական կարծիք: Ավելի վաղ Բոստանջյանը թերթի թղթակցին ասել էր, թե ԱԺ ընտրություններում հաղթանակ կտանի ՀՀԿ-ն, մինչդեռ ԲՀԿ-ն պայքարում է ԱԺ-ում մեծամասնություն ստանալու համար: Ավելի ուշ Բոստանջյանն ասել էր, որ ԱԺ ընտրություններում ԲՀԿ-ն բոլոր 41 ընտրատարածքներում մեծամասնականով թեկնածուներ չի աոաջադրի, ու որ կոալիցիան համաձայնեցված ձևով կառաջադրի մեծամասնական թեկնածուների: «Իհարկե, ես հավատացնում եմ ձեզ հենց այդպես էլ կլինի»,- ասել էր նա: Երեկ, երբ նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից թերթը մեկնաբանություն է խնդրել, նա ասել է. «Ինձ նման տեղեկատվություն հայտնի չէ, տեղյակ եմ միայն, որ կուսակցության նախագահը տարածքային կառույցների ղեկավարներին հանձնարարել է, որ նրանք բոլոր մեծամասնական ընտրատեղերի համար առաջադրեն 2-3 թեկնածուներ` նրանց թեկնածությունները քննարկելու համար»:
04.02.2012, 11:12
Aysor.am
20:31 • 21/05, Գերմանացի բժիշկը վիրահատել է 8 հոգու
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
Գլխավոր