ARM   RUS   ENG

Ինդոնեզիայում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի Սումատրա կղզու հարավային ափի մոտ տեղի է ունեցել 4,9 մագնիտուդով երկրաշարժ:

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը հաղորդել է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են ծովում` 61,2 մետր խորության վրա:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պադանգ քաղաքից 146 կմ հեռավորության վրա, իսկ զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

Մերձափնյա շրջաններում ցունամիի վտանգի մասին հայտարարություն չի տարածվել: Այդ մասին հաղորդում է «rbc»-ն:
 

04.02.2012, 12:26

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |