ARM   RUS   ENG

Այսօր Մոսկվայում տեղի կունենան 4 ցույց

Այսօր ՌԴ-ի ամբողջ տարածքում տեղի են ունենում ցույցեր, որոնց պահանջն է արդար ընտրությունների անցկացումը:

Առաջին ցուցերը տեղի են ունեցել Հեռավոր Արևելքում`Մագադանում, Վլադիվոստոկում և Խաբարովսկում:

Սպասվում է, որ ամենազանգվածային ցույցերը լինելու են մոսկովյան ցույցերը և սոցիալական ցանցերի ակտիվությունը ցույց է տալիս, որ չնայած ուժեղ ցրտերին, ցույցերին պատրաստ են մասնակցել մինչև 50.000 մարդ:

Մոսկվայում տեղի կունենան 4 արտոնված ցույց, որոնցից գլխավորը կսկվի քայլերթով`«Արդար ընտրությունների համար» կարգախոսով, ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտից և կձգվի մինչև Բոլոտնայա հրապարակ, որտեղ տեղի կունենա 50.000-ոց ցույց:

Այդ մասին հաղորդում է «rbc»-ն:
 

04.02.2012, 12:12

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |