ARM   RUS   ENG

Քուվեյթի խորհրդարանական ընտրություններում հաղթում են իսլամիստները

Քուվեյթի վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր իսլամիստական կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն է ստացել:

Այսօր հրապարակված արդյունքների համաձայն, ընդդիմադիրները հավաքել են խորհրդարանի 50 տեղերից 34-ը:

Սունի իսլամիստների կուսակցությունը ստացել է 23 տեղ, ինչը 14 տեղով ավելին է, քան նախորդ տարի:

Քուվեյթի խորհրդարանում 7 տեղ են գրավել շիա-մահմեդականները, իսկ կանայք, որոնք ներկայացված էին նախորդ խորհրդարանում, նոր խորհրդարանում այլևս ներկայացված չեն լինելու: Այդ մասին հաղորդում է «rbc»-ն:
 

04.02.2012, 10:23

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |