Խզմալյան. Մենք զգացինք, որ մեզ փորձում են արմատախիլ անել
«Սարդարապատ» շարժում նախաձեռնությունը այսօր կազմակերպել էր հավաք-քննարկում «Բնապահպանությունը Հայաստանապահպանություն է» թեմայով: Այն նախատեսվում էր իրականացնել «Կանազի» մշակույթի պալատում, սակայն կազմակերպիչները ժամեր առաջ տեղեկացվել են, որ այնտեղ հնարավոր չէ իրականցնել միջոցառումը:
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի խոսքերով` «պարզապես ծիծաղելի է, որ ցանկանում են խոչընդոտել նման հավաքները: Սա ակնհայտ սահմանափակում է իշխանությունների կողմից: Առաջին դեպքը չէ, մենք արդեն սովոր ենք, և արդեն այլ տարածք ունենք հանդիպումը իրականացնելու համար»:
Կազմակերպիչները հավաքվեցին «Խնկո-Ապոր» անվան գրադարանի դահլիճում:
«Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Եղիա Ներսիսյանը նշեց, որ այսօր իրենց մեղադրում են «ինչ-որ ծառեր պաշտպանելու մեջ».
«Մենք ուղղակի ծառեր չենք պահպանում, մենք ամբողջ Հայաստանն ենք փրկում: Բնապահպանությունը` Հայաստանապահպանություն է անունը ուղղակի անուն չէ: Այս հավաքները նպատակ ունեն մարդկանց գիտակցության մեջ հենց սա արմատավորել»,- ասաց Ե. Ներսիսյանը:
«Սարդարապատ» շարժում նախաձեռնության անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը նշեց, որ բառի բուն իմաստով այսօր պետք է փրկել երկիրը. «Այն, որ Թեղուտում այդքան ծառահատումներ են իրականացնում, իսկական սպանդ է: Պատահակն չէ, որ երիտասարդները բնազդորեն պառկեցին գետնին: Մենք զգացինք, որ մեզ փորձում են արմատախիլ անել»,- շեշտեց կինոռեժիսորը:
Բնապահպան Կարինե Դանիելյանը ներկայացրեց Հայաստանում առկա բնապահպանական խնդիրները և հավելեց, որ «ստեղծվել են վայրի կապիտալիստական հարաբերություններ, և այստեղ էկոլոգիական ժողովրդավարության մասին խոսք լինել չի կարող: Ընդերքի շահագործումը դարձել է անվերահսկելի, օտարերկրացի ներդնողների համար էլ ստեղվծվում են ամենաբարենպաստ պայմաննեեր»:
Էկոլոգ, տնտեսագետ Արման Վերմիշյանն ասաց, որ բնապահպանական շարժումը լիարժեք չի լինի, եթե չլուծվեն աշխատատեղերի խնդիրը, իսկ այդ ուղղությամբ մշակում են ծրագրեր: «Պետք է իրականացնենք մինի տնտեսական ծրեգրեր, զարգացնենք տուրիզմը, գյուղատնտեսությունը, և միակ ելքը կլինի աշխատատեղեր ստեղծելը»,- ավելացրեց Ա. Վերմիշյանը:
Իրավաբան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ Հայասատանը ստորագրել է «Օրհուսի» կոնվենցիան, որտեղ նշվում է, որ ցանակացած բանապահպանական որոշում ընդունելու դեպքում պետք է անհապաղ իրազեկել հանրությանը, ապահովել հանրության մասնակցությունը այդ որոշման քննարկմանը.
«Մեզանում այս կետերը խախտվել են, ինչպես նաև` մեր օրենսդրությունը սահմանում է, որ արգելվում է հանքարդյունաբերությունը այնպիսի վայրում, որտեղ առկա է կարմիր գրքում նշված կենդանիներից որևէ մեկը: Այս կետն էլ շրջանցելու համար Ալավերդու Թեղուտի փոխարեն ներկայացրել են Դիլիջանի Թեղուտը, որտեղ չկան Կարմիր գրքում նշված կենդանիներ կամ էլ բուսատեսակներ: Սակայն մենք շարունակում ենք պայքարել, և կրկին դիմել ենք Օրհուսի կոմիտե»,- ավելացրեց Հ. Ալումյանը:
Կազմակերպիչները հույս ունեն, որ այս հանդիպումը կնպաստի բնապահպանական խնդիրների լուծմանը:
04.02.2012, 16:37
Aysor.am
20:31 • 21/05, Գերմանացի բժիշկը վիրահատել է 8 հոգու
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
Գլխավոր