Չջեռուցվող դպրոցներում տաք չի, բայց... բողոքներ չկան
Երևանի դպրոցների մեծ մասը ձմռան ամիսներին տաքացվում են ջեռուցման անհատական համակարգերի միջոցով։ Մայրաքաղաքի 28 դպրոցներ առայժմ ձմռան ցրտերին դիմակայում են էլեկտրական վառարանների օգնությամբ։
Դրանցից 20-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ են գործում, 8-ը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության։
Վերջին երկու օրերին եղանակը կտրուկ ցրտեց, ի՞նչ պայմաններում են դասընթացներն իրականացվում այս դպրոցներում։
Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանից տեղեկացանք, որ այդ դպրոցներում իրավիճակն ընդհանուր առմամբ վատ չէ, «բայց, բնականաբար, այն չի կարելի համեմատել ջեռուցվող դպրոցների հետ»։
«Օրինակ՝ թիվ 31 և 66 դպրոցներում՝ 15-18 աստիճան է ջերմությունը. արևկող դասասենյակներում 18 է, իսկ ստվերոտ մասերում՝ 15, միջանցքներում՝ ավելի սառը։ Թիվ 120 դպրոցում ավելի տաք է՝ 18-19 աստիճան է»,- ասաց Ս. Աչոյանը՝ նշելով, որ մեծ դեր ունեն շենքային պայմանները, որովհետև այս դեպքում՝ դպրոցի շենքը քարից է, իսկ, օրինակ, պանելային ու գարաժային տիպի դպրոցներում ջերմաստիճանը 16 -ից չի բանրձրանում։
«Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 146 դպրոցում է վիճակը վատ. դասասենյակներ կան, որ 14 աստիճանից ավելի չեն տաքանում, միջանցքներում է շատ ցուրտ»,- ասաց նա։
Ս. Աչոյանն ընդգծեց, որ այն դպրոցները, որտեղ ջերմասինճանը 18-ի է հասնում, 2-3 ջեռուցիչ են վառում։ Դրա հնարավորությունը մյուս դպրոցներում չկա, որովհետև էլեկտարական մալուխները չեն դիմանում ծանրաբեռնվածությանը։ «Քաղաքապետարանը չջեռուցվող դպրոցներին արտոնել է այնքան էլեկտրաէներգիա օգտագործել, որքան անհրաժեշտ է։ Այս խնդրում սահմանափակումներ չկան»,- ընդգծեց Ս. Աչոյանը։
Որքան էլ զարմանալի էր, ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը «փաստեց», որ իրենց ենթակայությամբ գործող չջեռուցվող 8 դպրոցներում որևէ խնդիր չկա, քանի որ «Վատ վիճակի որևէ արձագանք չունենք, բողոքներ չունենք, թեժ գիծն էլ լռում է»։
«Թիվ 42 և 182 դպրոցներում եմ եղել՝ հնարավորինս ջերմությունը պահպանվում է»,- ասաց վարչության պետը։
Նշենք, որ դեռևս հունվարի 10-ին, երբ եղանակը շատ ավելի տաք էր, մեզ հետ ունեցած զրույցում նույն 42 դպրոցի տնօրենը նշեց, որ դասասենյակներում ջերմատիճանը 15-17 աստիճան հասցնում են։ Եղանակային այս պայմանների պարագայում, բնականաբար, ջերմաչափի ցուցիչն ավելի ցածր կլինի, ինչը չի կարող բավարար կամ նորմալ համարվել։
04.02.2012, 15:36
Aysor.am
20:31 • 21/05, Գերմանացի բժիշկը վիրահատել է 8 հոգու
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
Գլխավոր