ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա էր Սուրբ Սարգսի տոնախմբությանը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց Արարատյան Հայրապետական թեմի կողմից «Սիրահարների այգում» կազմակերպած Սուրբ Սարգսի տոնախմբությանը: Երկրի ղեկավարին ուղեկցում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիոսկոպոս Կճոյանը:
Ինչպես տոնախմբության վայրից հայտնում է Aysor.am-ի թղթակիցը, «Սիրահարների այգում» կազմակերպվել է տոնական համերգ, որ ժամանակ հնչում են հոգևոր երաժշտություն, ժամանակակից կատարումներով հանդես են գալիս հայկական էստրադայի աստղերը:
Սուրբ Սարգիս Զորավորին խորհրդանշող ձևավորը երիտասարդ զույգերին և պարզապես բոլոր երիտասարդներին մատուցում է նվերներ և անակնկալներ:
Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:
Նշենք, որ Հայաստանում Սուրբ Սարգսի տոնը նշվում է ոչ միայն եկեղեցական ծեսով, այլ նաև` ժողովրդական սովորություններով: Ըստ ավանդապատումների, Սարգիսը սիրո երազանքներ իրականացնող սուրբ է և արագահաս բարեխոս: Այդ օրը երիտասարդներն աղոթում են սրբին, որ իրենց աղոթքներն ահսցնի առ աստված:
04.02.2012, 17:04
Aysor.am
20:31 • 21/05, Գերմանացի բժիշկը վիրահատել է 8 հոգու
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
Գլխավոր