ARM   RUS   ENG

Քաղաքապետարանը վարդեր է նվիրում

Սուրբ Սարգիս Զորավարի տոնը այս տարի նշվում է փոտրվարի 4-ին՝ սուրբ Հարության կամ Զատկի տոնից 63 օր առաջ, շաբաթ օրը: Երիտասարդների արագահաս բարեխոս Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայոց Առաքելական եկեղեցին հռչակել է Երիտասարդների օրհնության օր:

Երևանի քաղաքապետարանը տոնի առթիվ Կարապի լճի սահադաշտի հարևանությամբ տոնի խորհրդանիշ սիրտ է տեղադրել. 2 մետր բարձրությամբ սառցե սրտում 1000 վարդեր կան: Քաղաքապետարանի անունից, առանց տարիքային սահմանափակման, վարդեր են նվիրվել սահադաշտի մոտ զբոսնեղ սիրահար բոլոր զույգերին, այդ թվում` նաև մայրաքաղաքի օտարերկրացի հյուրերին:

Տոնի օրը Սուրբ Սարգիս Զորավարի անունը կրող բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
 

04.02.2012, 15:05

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |