ARM   RUS   ENG

«Հայկական Դավոս»-ն ու տնտեսական աճերը` Ծաղկաձորում

Այսօր Ծաղկաձորում մեկնարկեց «Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողովը, որը կրում է «Հայկական Դավոս» ոչ պաշտոնական անվանումը: «Կամուրջ» ամաժողովն անցկացվում է 9-րդ անգամ, համարվում է Հայաստանի տնտեսական կյանքի նշանակալի իրադարձություններից մեկը և հարթակ` ոչ պաշտոնական միջավայրում տնտեսական խնդիրների և դրանց լուծման ճանապարհների քննարկման:

Այս տարի համաժողովի գլխավոր թեման է «Նոր իրականություն նոր մտածելակերպ»: Քննարկվելու են արտահանումը որպես տնտեսական զարգացման հիմնական ներուժ, Բանկեր. գլոբալ հայացք և նոր գործիքներ, Ապահովագրական շուկայի կատարելագործում, Ներդրումային ներուժ, Զբոսաշրջությունը որպես տնտեսության արդյունաբերական ոլորտ, զարգացման ասպեկտները գլոբալիզացման պայմաններում, ինովացիոն զարգացման ներուժ:

Ծաղկաձորում հավաքվել են արդյունաբերողներ, գործարարներ, կառավարության ներկայացուցիչներ, գիտնականներ և հասարակական գործիչներ:

Նշենք, որ համաժողովին նախատեսված է լիագումար նիստեր, կլոր սեղաններ, անցկացվելու են կոնֆերանսներ: Համաժողովին մասնակցում են շուրջ 300 ներկայացուցիչներ:

Ծաղկաձորյան «Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողովը բացեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նախարարն իր խոսքում անդրադարձավ համաշխարհային տնտեսական գործընթացներին և, այդ համատեքստում` Հայաստանի տնտեսության իրավիճակին:

Նախարարը նշեց, որ վերջին շրջանում գլոբալ տնտեսության մեջ որոշակի դրական միտումներ կան, իսկ այն բացասական սպասումները, որոնք որոշ դեպքում չափազանցված ընկալումներ էին` հնարավոր կլինի փարատել:

«Հայաստանի տնետեսությունը բավականին կապակցված է եվրոպական համակարգին, Հայաստանի արտահանման հիսուն տոկոսը բաժին է ընկնում ԵՄ երկրներին»,- նշեց Տ. Դավթյանը և հավելեց, որ ԵՄ երկրներում այս կամ այն զարգացումները անմիջականորեն ազդում են Հայաստանի տնտեսության վրա:

Էկոնոմիկայի նախարարը, խոսելով Հայաստանի տնտեսական իրավիճակից, անդրադարձավ անցած տարվա տնտեսության զարգացման արդյունքներին, «որոնք բավականին դրական են»։

4,6 տոկոս համախառն արդյունքի աճը, ըստ նրա, պայմանավորված է տնտեսության իրական հատվածի, մասնավորապես արդյունաբերության աճով, որը անցած տարի, նախնական տվյալներով, կազմել է 14,1 տոկոս:

Հայաստանի տնտեսության մեջ, Տ. Դավթյանի փոխանցմամբ, տեղի է ունեցել տնտեսության համաչափ զարգացում, արտահաման ծավալի աճը կազմել է մինչև երեսուն տոկոս, ինչը ցանկացած երկրի համար լավ արդյունք է։ Ցուցանիշը պայմանավորված է արտադրական և արդյունաբերական ապրանքների արտահանմանբ:

04.02.2012, 12:18

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |