Հ.Ալիևի կողմից ԼՂՀ-ն ճանաչելու փաստաթուղթը ցնցել է Ադրբեջանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ԼՂՀ անկախությունը «երբեք» չճանաչելու մասին հայտարարություններին ի պատասխան` ԱՊՀ «Սոդրուժեստվո» հեռուստաալիքով ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի պատասխան խոսքում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կողմից ԼՂՀ-ն ճանաչելու վերաբերյալ փաստաթղթի բովանդակության ընթերցումն ու ցուցադրությունը ցնցում է առաջացրել Ադրբեջանում:
«Ազադլիգն» այդ կապակցությամբ գրում է, որ Ադրբեջանի հասարակությունը ծանոթ չէ այդ փաստաթղթին:
«Ադրբեջանի ժողովուրդը չգիտի, որ Հեյդար Ալիևը ճանաչել է Ղարաբաղի անկախությունը: Հետո նա Մոսկվայում պաշտոնական հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Փաստաթղթում պարզ երևում է Հեյդար Ալիևի ստորագրությունը: Եթե այդ փաստաթուղթն իրական է, ուրեմն Ադրբեջանի ղեկավարությունը պետք է բացատրի դրա իրավական իմաստն ու նշանակությունը»,- գրում է «Ազադլիգը» և հարցադրում է անում, թե դրանից հետո ինչպես կարող է Ադրբեջանի ներկայիս իշխանությունը երաշխավորել իր կողմից ԼՂՀ անկախությունը չճանաչելը:
06.02.2012, 15:44
Aysor.am
20:31 • 21/05, Գերմանացի բժիշկը վիրահատել է 8 հոգու
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
Գլխավոր