ARM   RUS   ENG

Ադրբեջանցի զինծառայողն ինքնասպան է եղել

Ադրբեջանի զինված ուժերի առաջնային գծում տեղակայված զորամասերից մեկում մահվան ելքով պատահար է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Ըստ այդ տեղեկատվության՝ զինծառայող Մեհման Ամիրասլանովը իրեն ամրակցված զենքի միջոցով ինքնասպան է եղել:

Նշենք, որ վերջինս զինվորական ծառայության է զորակոչվել 2011 թվականին: 

06.02.2012, 11:27

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |