Տեղի է ունեցել երիտասարդ գիտնականների խորհրդի անդրանիկ նիստը
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել երիտասարդ գիտնականների խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Երիտասարդ գիտնականների այս խումբը նախորդ տարեվերջին հանդիպում էր ունեցել Հանարապետության Նախագահի հետ: Երկրի ղեկավարը խոստացել էր երիտասարդ գիտնականներին աջակցելու նպատակով տարեկան 100 մլն դրամ հատկացնել: Հանրապետության նախագահի հանձնարարականով երիտասարդ գիտնականների գիտական ծրագրերի ընտրությունն ու աշխատանքների կազմակերպումը պետք է իրականացվի իրենց իսկ կողմից: Այդ նպատակով ձևավորված երիտասարդ գիտնականների խորհրդի կազմում ընդգրկվել են 9 անդամներ՝ երեքական ներկայացուցիչներ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գործող երիտասարդ ակտիվիստ գիտնականներից, Գիտությունների ազգային ակադեմիայից և առաջատար 3 բուհերից: Խորհուրդը կիրականացնի երիտասարդ գիտնականներին տրվող պետական աջակցության կառավարումը: «Խորհրդի գործունեությունը պիտի լինի թափանցիկ, հանրային վստահության ապահովումը սկզբունքային և կարևոր հարց է: Ծրագրի հաջողվածության միակ նախապայմանը գիտական որոշակի արդյունք ունենալն է: Իսկ դրա համար պետք է ընտրության չափանիշները շատ հսատակ լինեն»,- շեշտել է նախարար Ա. Աշոտյանը:
ՀՀ ԿԳ նախարարը նաև նշել է, որ երիտասարդ գիտնականներին աջակցելու նպատակով ձևավորվել է խորհրդատվական խումբ, որում ներգրավվել են գիտության ասպարեզում վաստակ և ավանդ ունեցող մարդիկ: «Այսպիսով Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդ գիտանականներին աջակցելու խոստումը գործնական փուլ է մտնում»,- նշել է նախարարը և հավելել, որ Հայաստանի Երիտասարդական հիմնադրամը ևս ներգրավված կլինի նախատեսվող գործընթացներում:
Համաձայն նիստի օրակարգի՝ քննարկվել և հաստատվել է երիտասարդ գիտնականների խորհուրդի աշխատակարգը: Երիտասարդ գիտնականները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտողությունները գիտական թեմաների հաստատման, հնարավոր շահառուների ընտրության, գիտական փորձաքննության իրականացման և այլ հարցերի վերաբերյալ:
07.02.2012, 19:41
Aysor.am
20:31 • 21/05, Գերմանացի բժիշկը վիրահատել է 8 հոգու
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
Գլխավոր