ARM   RUS   ENG

Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին ստորագրել է հրամանագիր` ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի գծով գլխավոր մասնագետ Էդուարդ Առուշանյանին ԼՂՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին: Այս մասին հաղորդում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նույն օրը Նախագահը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` փոփոխություն է կատարվել ԼՂՀ Նախագահի 2008 թվականի մարտի 18-ի հրամանագրով ստեղծված բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովի կազմում:

 

07.02.2012, 15:45

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |