Սառեցվել են Իրանի կենտրոնական բանկի ակտիվները
Բարաք Օբամայի հրամանով սառեցվել են Իրանի կենտրոնական բանկի ակտիվները: Այդ մասին հաղորդում է իրանական «ասրիրան.քոմ» կայքը:
Համաձայն տեղեկատվության` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրամանով Իրանի նկատմամբ կիրառվող միակողմանի տնտեսական պատժամիջոցներն ավելի են խստացվել, ըստ որոնց` սառեցվել են Իրանի կենտրոնական բանկի, ինչպես նաև կառավարությանը կից գործող անձանց և կազմակերպությունների ակտիվները:
Հավելենք, որ մինչ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները` Իրանի նավթի նկատմամբ էմբարգո էր սահմանել նաև Եվրամիությունը:
Հիշեցնենք, որ օրերս իրավապաշտպան և խաղաղասիրական շուրջ 60 կազմակերպություններ` ընդդեմ Իրանի դեմ պատերազմի և տնտեսական պատժամիջոցների Նյու Յուրքում ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչության և Իսրայելի հյուպատոսության շենքի առջև բողոքի ցույց էին անցկացրել:
07.02.2012, 12:35
Aysor.am
20:31 • 21/05, Գերմանացի բժիշկը վիրահատել է 8 հոգու
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
Գլխավոր