ARM   RUS   ENG

ԱՄՆ-ը գիտի Իրանի ատոմային զենք ստեղծելու ստույգ ժամկետը

ԱՄՆ-ը տիրապետում է  ճշգրիտ հետախուզական տվյալների` Իրանի ատոմային ծրագրերի մասին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Նրա խոսքերով, ԱՄՆ-ն ունի շատ ստույգ տեղեկատվություն, թե երբ իրանական գիտնականները կավարտեն ատոմային զենքի ստեղծումը: Սակայն Օբաման չի մանրամասնում, թե երբ կոնկրետ դա տեղի կունենա:

Ամերիկյան առաջնորդը նշել է, որ դեռ շատ հարցեր կան, կապված Իսլամական Հանրապետության «կուլիսներում» տեղի ունեցող իրադարձությունների հետ: Այդ մասին հաղորդում է ռոսբալտ.ռու(rosbalt.ru) կայքը:
 

07.02.2012, 09:35

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |