Նախագահն ընդունել է Սերգեյ Կիրիենկոյին
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում դինամիկ զարգացող հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը: Կարևորվել է հատկապես էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ փոխգործակցության զարգացումը:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ նոր էներգաբլոկի կառուցումը կարող է դառնալ խոշոր ծրագրերի շուրջ հայ-ռուսական համագործակցության նախագծերից մեկը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակից:
Սերգեյ Կիրիենկոն ՀՀ Նախագահին տեղեկացրել է, որ Հայաստանում արդյունավետ հանդիպումներ է ունեցել, այցելել է նաև Մեծամորի ատոմակայան, դիտել գործող էներգաբլոկի, ինչպես նաև նոր էներգաբլոկի համար նախատեսվող տարածքը: «Մենք կարծում ենք, որ այն աշխատանքը, որն այժմ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն իրականացնում է, բաց է և՛ ՄԱԳԱՏԷ-ի, և՛ Եվրամիության, և՛ Ատոմակայանների օպերատորների համաշխարհային ասոցիացիայի համար: Սա շատ ճիշտ մոտեցում է և՛ գործող կայանի աշխատանքի, և՛ նրա անվտանգության լրացուցիչ միջոցների, և՛ նոր շինարարության տեսանկյունից»,- ասել է «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն:
Ս. Կիրիենկոն բարձր է գնահատել նաև ՀԱԷԿ-ի աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության աստիճանը և նշել, որ մշակված է հետագա համագործակցության հստակ աշխատակարգ:
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին պարգևատրել է Պատվո շքանշանով՝ ՀՀ և ՌԴ միջև տնտեսության ոլորտում համագործակցության ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
07.02.2012, 19:21
Aysor.am
20:31 • 21/05, Գերմանացի բժիշկը վիրահատել է 8 հոգու
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
Գլխավոր