ARM   RUS   ENG

Բաց դռների օր` ՎիվաՍել-ՄՏՍ-ում

ՎիվաՍել-ՄՏՍ-ից տեղեկացնում են, որ ընկերության գլխամասային գրասենյակում կազմակերպված բաց դռների միջոցառմանն այսօր մասնակցել են Անանիա Շիրակացի ճեմարանի 9-ից 11-րդ դասարանի մոտ 100 սաներ: Միջոցառման նպատակն է Հայաստանի միջնակարգ դպրոցների աշակերտներին հնարավորություն տալ անմիջական շփման միջոցով ծանոթանալ Հայաստանի առաջատար բջջային օպերատորի կառավարման գործընթացներին և կորպորատիվ մշակույթին, ինչպես նաև` բջջային կապի տեխնոլոգիաների հիմունքներին:

«Մենք շատ ենք կարևորում նման միջոցառումները, քանի որ գիտակցում ենք հեռահաղորդակցական տեխնոլոգիաների մասին տեղեկացված լինելու պակասը երեխաների շրջանում, և վերջիններիս հետաքրքրվածությունը տվյալ բնագավառում: Որպես Հայաստանի առաջատար բջջային օպերատոր, մենք պատասխանատվություն ենք զգում երիտասարդ սերնդին սովորեցնելու հանրային վայրերում բջջային հեռախոսից օգտվելու էթիկայի կանոնները, ինչպես նաև` մեքենա վարելու ժամանակ հեռախոսից օգտվելու վտանգների մասին: Մեր անելիքը չի սահմանափակվում տեղեկացնելով. մեր նպատակը վարքագծի փոփոխմանը նպաստելն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 

07.02.2012, 19:09

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |