ARM   RUS   ENG

Ա.Ղուկասյան. «Ադրբեջանում կան ուժեր, որոնք կարող են օգնել մեզ»

«Ցանկացած հարցում հաջողության հասնելու համար, պետք է ագրեսիվ քաղաքականություն, ագրեսիվ պրոպագանդա վարել։ Ադրբեջանը միջազգային կառույցներում այդպիսի քաղաքականություն է վարում, ինչը պետք է արվի նաև Հայաստանի կողմից»,-այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը։

Նա նշեց, որ Հայաստանն ունի պայմանները, որոնք հնարավորություն կստեղծեն ավելի ակտիվ միջազգային քաղաքականություն վարել։

«Ադրբեջանը մեծ փողեր է ծախսում իր լոբբինգի համար։ Հայաստանը ևս դրան համարժեք քայլեր պետք է ձեռնարկի»,- նման կարծիք հայտնեց ադրբեջանագետը։

Ադրբեջանից փախստականների համագումարի նախագահության խորհրդական Անդրեաս Ղուկասյանն էլ՝ խոսելով ազատագրված տարածքների վերաբնակեցման շուրջ, նշեց, որ հիմնական խնդիր է հանդիսանում Հայաստանում նոր քաղաքների հիմնումը, ինչը մի քանի անգամ ավելի անհրաժեշտ է ազատագրված տարածքների պարագայում։

«Ադրբեջանում կան ուժեր, որոնք կարող են օգնել մեզ՝ մեր մի շարք նպատակներին հասնելու համար։ Ադրբեջանում պետք է փոխվի ռեժիմ, ինչի համար պայքարում են այդ խմբերը։ Եվ մենք պետք է կարողանանք համագործակցել նրանց հետ, ինչը ձեռնտու կլինի Հայաստանին», - ասաց Ա.Ղուկասյանը։
 

08.02.2012, 14:15

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |