Փոխվարչապետն ընդունել է «Սաուր» ընկերության փոխնախագահին
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության պայմանագրային կառավարիչ ֆրանսիական «Սաուր» ընկերության միջազգային հարցերով փոխնախագահ Միշել Ֆուրեին: Այս մասին տեղեկացնում են ՏԿՆ լրատվական ծառայությունից:
Կողմերն անդրադարձել են վերջին տարիներին իրականացված ծրագրերին, ձեռք բերված արդյունքներին և նախանշված նպատակներին: Երկուստեք կարևորվել է բնակչությանը մատուցվող ծառայության որակի բարձրացման և ջրամատակարարման տևողության ավելացման խնդիրները, ինչպես նաև ներդրումային ծրագրերի ամբողջական և որակյալ իրականացումը: Մ. Ֆուրեն ընկերության անունից Հայաստանում գործունեությունը երկարատև ժամկետով շարունակելու և ընդլայնելու ցանկություն է հայտնել:
Փոխվարչապետը նշել է, որ համակարգում գործունեություն են ծավալում երեք օպերատորներ, և հայկական կողմը, կարևորելով ձևավորված փորձը, նախապատվություն է տալիս պայմանագրային կառավարմանը: Անդրադառնալով «Սաուր» ընկերությանը՝ Ա. Գևորգյանը նշել է, որ այն արդեն բավական ժամանակ գործում է հայաստանյան շուկայում, ծանոթ է առկա խնդիրներին, և ձևավորվել է արդյունավետ համագործակցության լավ ավանդույթ: Փոխվարչապետը պատրաստակամություն է հայտնել քննարկել ընկերության հետ հետագա համագործակցության հեռանկարները` հաշվի առնելով նաև գործընթացում ներգրավված միջազգային ֆինանսական կազմակերպությունների կարծիքները և պահպանելով սահմանված ընթացակարգերը:
08.02.2012, 17:48
Aysor.am
20:31 • 21/05, Գերմանացի բժիշկը վիրահատել է 8 հոգու
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
Գլխավոր