«Կարևոր է` միջգերատեսչական աշխատանքերն ավելի համակարգված լինեն»
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
Տեղի ուենացավ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանի և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հանդիպումը Հայաստանում ՌԴ Սահմանապահ վարչությունում:
Հանդիպման ընթացքում Նիկոլայ Պատրուշևը հայտնեց, որ Երևան ժամանելու նպատակն է՝ «տեղում ծանոթանալ սահմանապահ զորքերի վիճակին»: Նա նաև տեղեկացրեց, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը դրական գնահատականներ հնչեցրեց ընդհանրապես սահմանապահ ծառայության և մասնավորապես Հայաստանում սահմանապահ ծառայության վիճակի մասին:
«Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերություններ են, երկու երկրները միմիյանց սատարում են գրեթե բոլոր ուղղությոններով և փորձում են լուծել մի շարք խնդիրներ:Կարևոր է , որպեսզի երկու երկրների միջև միջգերատեսչական աշխատանքերն ավելի համակարգված լինեն, որպեսզի առկա հարաբերությունները հնարավորինս արդյունավետ լինեն»,-ասաց ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
Ըստ Ն. Պատրուշևի «Հայաստանում և Ռուսասատանում իրավիճակը նորմալ է, որևէ առանձին միջոցների կարիք չկա,պետք է միայն վերահսկել և համապատասխամ ճշտումներ ներառել գործող պայմանավորվածությունների մեջ»:
Նա նաև հայտնեց, որ նախատեսվում էր այց Գյումրի, սակայն եղանակային պայմանների պատճառով այս անգամ հնարավոր չեղավ այն իրականացնել:
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ևս շեշտեց ռուս-հայկական մարտավարական գործընկերության բարձր մակարդակի մասին, նշելով, որ «երկու երկրների միջև համագործակցությունը լայն շրջանակներում է իրականացվում, մասնավորապես բարձր մակարադակով է իրականացվում սահմանապահ ծառայությունը»:
«Այսօր արդեն քննարկել ենք մի շարք հարցեր, փոխհամագործակցության հետ որևէ խնդիր չկա, միայն օրակարգային հարցեր են»,-նշեց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
ԱԱԽ քարտուղարը նաև շնորհակալություն հայտնեց գործընկերոջը երկու երկրների միջև հարաբերություններում հետևողականություն դրսևորելու համար և հույս հայտնեց, որ հանդիպումների ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները կիրականացվեն ըստ ժամանակացույցի:
08.02.2012, 19:35
Aysor.am
20:31 • 21/05, Գերմանացի բժիշկը վիրահատել է 8 հոգու
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
Գլխավոր