ARM   RUS   ENG

Խորհրդակցություն Բակո Սահակյանի մոտ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 8-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի  լրատվական գլխավոր վարչությունից:

Շրջվարչակազմերի ղեկավարները նախագահին զեկուցել են շրջաններում տիրող իրավիճակի և 2012 թվականին նախատեսված աշխատանքների մասին:

Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել` հատուկ ընդգծելով շրջվարչակազմերի և տարբեր պետական կառույցների միջև համակարգված համագործակցության, ինչպես նաև ծագող խնդիրների լուծմանը օպերատիվ արձագանքման անհրաժեշտությունը: 

08.02.2012, 16:59

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |