ARM   RUS   ENG

Դիջիթեքի ներկայացում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Հանրակրթական Դիջիթեքի աշխատանքների 6-րդ օրը ստուգատեսի պաշտոնական ներկայացման օրն էր: Առավոտյան ընդհանուր պարապմունքին մասնակցում էին նաև ստուգատեսի արցախցի մասնակիցները, որոնք ժամանել էին նախորդ օրը` երեկոյան: Պարապմունքից հետո ստեփանակերտցի 12-րդ դասարանցիներ Հայկ Մայիլյանը և Արմեն Ադամյանը ներկայացրին հատուկ Հանրակրթական Դիջիթեքի ծրագրի համար ստեղծած իրենց նյութերը` դպրոցում աշխատող ռադիոկայան, որն առցանց սպասարկում է սովորողներին, և սովորողի բլոգ:

Կրթահամալիր պաշտոնական հյուրերը` ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, Արարատյան Հայրապետական Թեմի փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը, ԼՂՀ ԿԳՆ մասնագիտական կրթության և գիտության բաժնի վարիչ Միքայել Համբարձումյանը, Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանը, Հանրային խորհրդի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, ՀՀ ֆիզկուլտուրայի, սպորտի և տուրիզմի աշխատողների արհեստակցական ճյուղային կազմակերպությունների հանրապետական միության նախագահ Կառլեն Հարությունյանը, ստուգատեսի գործընկեր կազմակերպությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան հյուրեր, բաց պարապմունքների մասնակցեցին կրտսեր դպրոցում, հետո ավագ դպրոց-վարժարանում և միջին դպրոցում, ծանոթացան կրթահամալիրում ձևավորված կրթական մեդիա միջավայրին, ուսուցման կազմակերպմանը, Հանրակրթական Դիջիթեքի ծրագրին:

Մարմարյա սրահում ստուգատես-ներկայացումից առաջ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի ղեկավարությամբ կատարվեց կրթահամալիրի օրհնության ծիսակարգը:

Ստուգատեսի գործընկերներից «Ֆիրմա Ալֆան» մասնակիցներին ներկայացրեց Սմարթ տեխնոլոգիաները:

Տեղեկացվում է, որ ստուգատեսի ծրագրում կա փոփոխություն. ստուգատեսի փակումը և մրցանակների հանձնումը նշանակվել է փետրվարի 17-ին՝ ժամը 15.15, ավանդական ղափամայի ծես-ցուցադրությունը՝ փետրվարի 18-ին՝ ժամը 11.00։ Մինչ այդ կաշխատեն տասնչորս անվանակարգերով մրցանակային հանձնաժողովները։

Այս մասին հաղորդում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հասարակայնության հետ կապերի բաժինը: 

08.02.2012, 20:46

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |