Հայոց Ցեղասպանությունը բնութագրվում է Գենոցիդ տերմինով
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱԺ-ում պատասխանելով հարցին, որ ըստ որոշ հրապարակումների, Իսրայելի արտգործնախարար Լիբերմանը ասել է, որ Հոլոքոստ եզրույթը կիրառելի չէ Հայոց ցեղասպանության առումով, ասել է, որ նախ և առաջ, որևէ մեկը Հոլոքոստ եզրույթը չի կիրառում Հայոց ցեղասպանությունը բնութագրելու համար:
Հայոց ցեղասպանությունը բնութագրվում է Գենոցիդ տերմինով: Եվ ոչ միայն այն պատճառով, որ տասնյակ երկրների և մի շարք միջազգային կազմակերպություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Երբ Ռաֆաել Լեմկինը առաջին անգամ առաջարկեց Գենոցիդ տերմինը՝ նա հիմնվում էր հենց Հայոց մեծ Եղեռնի օրինակի վրա: Հետագայում այդ տերմինը սկսվեց կիրառվել տարբեր միջազգային ատյանների կողմից տարբեր միջազգային փաստաթղթերում:
ԱԳ նախարարը նշեց, որ ինքը կցանկանար նաև հիշեցնել, որ Երուսաղեմի Հոլոքոստի եւ Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Իսրաել Չարնին ասել է, որ Իսրայելը պետք է վերջ դնի իր բառախաղին և վերջապես ճանաչի Հայոց Ցեղասպանությունը:
Չարնին ինչ-որ քաղաքական հաշվարկներով չի առաջնորդվել, երբ այդպիսի բան է ասել: Իսրայելում բոլորն էլ լավ գիտակցում են, որ Չարնին լավ գիտի, թե ինչ է նշանակում Հոլոքոստ և Ցեղասպանություն:
Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
08.02.2012, 19:28
Aysor.am
20:31 • 21/05, Գերմանացի բժիշկը վիրահատել է 8 հոգու
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
Գլխավոր