ARM   RUS   ENG

ՀՀ վարչապետ. Խնդիրը կքննարկենք քաղաքական դաշտում

«Այս օրենքի նպատակն է խոշոր գործարքներին վերաբերող կանխիկ շրջանառւթյունը դարձնել վերահսկելի և թափանցիկ»,- ՀՀ խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանից հետո, լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծին, որը խորհրդանում չհաստատվեց, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Վարչապետը նշեց, որ խոսքը վերաբերում է 3 մլն-ից ավելի գործարքներին, ընդգծելով, որ բնակչության 95 %-ը նման գործարքներ տարվա ընթացքում չի կատարում։

«Այն պատճառաբանությունները, որ սա ուղղված է ֆինանսական համակարգի հարստացմանը, բանկերի հարստացմանը, բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում։ Հակառակը` այս օրենքը բեռ է դնում բանկերի վրա, որոհետև պատադրում է բանկերին, որ դրանք իրենց սեփական միջոցների հաշվին սպասարկման կետերում տերմինալներ տեղադրեն, և այդ սպասարկումն իրականացնեն անվճար։ Այսինքն՝ անկանխիկ գործարքներից ոչ մի գումար չի գանձվելու»,- նշեց ՀՀ վարչապետը։

Ինչ վերաբերոմ է օրինագծի վերաբերյալ ԲՀԿ տեսակետին, Տ. Սարգսյանն ասաց. «Մեր գործընկերների հետ պետք է լինենք խիստ ընդգծված հարգալից. և մեր վերաբերմունքը հենց այդպիսին է։ Մեր գործընկերները ցանկանում են կարևորել այդ հարցը և օգտագործում են այն գործիքները, որոնք ունեն։ Մենք շատ հարգալից ենք վերաբերում ցանկացած քաղաքական ակցիայի, որ մեր գործընկերներն իրականացնում են։ Բնականաբար, մենք էլ մեր հերթին փորձում ենք պատասխանել այդ ակցիաներին։ Մասնավորապես, ինձ թվում է, որ դրա ամենալավ գնահատակը տվեց խորհրդարանը՝ իր բնականոն աշխատանքով, և 10-ից ավելի ընդունված օրենքներով»։

Անդրադառնալով օրինագիծը նորից Աժ վերադարձնելու խնդրին, վարչապետն սաց, որ այդ հարցն այսօր գտնվում է քաղաքական դաշտում, քանի որ օրինագծի վերաբերյալ որևէ առաջարկություն խորհրդարանում չի հնչել։ «Դա նշանակում է, որ հարցը տեղափոխվել է քաղաքական դաշտ, և խնդիրը ,կքննարկենք քաղաքական դաշտում»,- ընդգծեց Տիգրան Սարգսյանը:
 

08.02.2012, 20:29

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |