ARM   RUS   ENG

«Նախապատվությունը պետք է տրվի հայրենիքին»

«Սիրայի հայկական համայնքը շատ լուրջ վտանգի տակ է. Վտանգն այն խաժամուժն է, որն արդեն բարձրացրել է: Ես ուզում եմ հարցնել կառավարությունից` կա՞ արդյոք որևէ ծրագիր, հումանիտար ծրագիր, որը միտված է իրավիճակի կտրուկ վատթարացման դեպքում հայ համայնքին օգնության ձեռք մեկնելուն»,- կառավարությանն այս հարցն ուղղեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ կառավարությանը մտահոգում է հայ համայնքի անվտանգության խնդիրը.

«Բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք, որպեսզի մեր հայրենակիցների համար առավել օգտակար լինենք»,- ասաց վարչապետը:

Վ. Հովհաննիսյանի հաջորդ հարցին, թե՝ վերաբնակեցման ծրագիր կա՞, կառավարությունը մտածե՞լ է այդ մասին, Տ. Սարգսյանն այսպես պատասխանեց. «Մենք ուսումնասիրում ենք նաև այդ խնդիրը և, առաջին հերթին, ստանալով ազդակներ մեր համայնքից, փորձում ենք հասկանալ, թե ի՞նչ են ցանկանում մեր հայրենակիցները: Խնդիրը շատ բազմազան է, պայմանավորված է ոչ միայն բիզնեսով ու խնայողություններով, աշխատատեղերով և այլն, այլև մեր հայրենակիցների կապերով ու նմանատիպ նախասիրություններով: Եվ այս ամենը ուսումնասիրելով` ուղորդելու ենք, որպեսզի նախապատվությունը տրվի մայր հայրենիքին»։
 

08.02.2012, 20:09

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |