Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը, ԱՄՆ դեսպանատան իրավական հարցերով մշտական իրավախորհրդատու Սթիվ Քեսլերը:
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են փոխգործակցության զարգացման ընդհանուր հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը մասնավորապես անդրադարձել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրավապահ մարմինների կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներին:
Մանրամասնել ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման և քննարկման նկատմամբ դատախազական հսկողության ձևավորված փորձը՝ ընդգծելով, որ դատախազության համակարգում կազմավորվող աշխատանքային խումբը հետամուտ է լինում ընտրախախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումների, այդ թվում մամուլի հրապարակումների պատշաճ քննարկմանը, օպերատիվ արձագանքմանը:
Ա. Հովսեփյանը կարևորել է ընտրախախտումները նվազագույնի հասցնելու ուղղությամբ կանխարգելիչ քայլերի ձեռնարկումը՝ տեղեկացնելով, որ դատախազությունը սեփական նախաձեռնությամբ պատրաստում է տեսահոլովակ՝ իրազեկելու հանրությանը ընտրախախտումների այն տեսակների մասին, որոնց համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: ՙԴատախազությունը ունի վճռականություն, կամք և հետամուտ է լինելու, որ օրենքի ամենայն խստությամբ պատասխանատվության ենթարկվեն ընտրական գործընթացը խաթարելուն ուղղված օրինախախտները՚,- ասել է Ա.Հովսեփյանը՝ հույս հայտնելով, որ հանրային իրազեկմանն ուղղված միջոցառումները կունենան նախականխիչ նշանակություն:
Բացի այդ՝ դատախազությունը ծրագրում է կազմակերպել հանրային քննարկումներ ընտրախախտումների համար օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության, հաղորդումների ներկայացման, գրանցման և դրանց քննարկման ընթացակարգերի վերաբերյալ:
Կողմերն անդրադարձել են նաև հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերին՝ կարևորելով հատկապես անդրազգային, լատենտային հանցագործությունների դեմ պայքարում ազգային կարողությունների զարգացումը: Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը ընդգծել է առանձին հանցատեսակներով փորձաքննությունները պատշաճ և օպերատիվ կատարելու անհրաժեշտությունը՝ նշելով մասնավորապես թմրամիջոցի գործածման, ինչպես նաև դրա տեսակը պարզելու համար մարզերում համապատասխան փորձագիտական լաբորատորիաների ձևավորման կարևորությունը, ինչը թույլ կտա ոչ միայն ուժեղացնել պայքարը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ, այլ նաև բարձրացնել արդյունավետությունը:
10.02.2012, 18:34
Aysor.am
20:31 • 21/05, Գերմանացի բժիշկը վիրահատել է 8 հոգու
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
Գլխավոր