Աքչամ. Հրանտ Դինքի սպանությունը Թալեաթ փաշայի սպանության վրեժն է
«Ռեգնում լրատվական գործակալությունը, հղում անելով թուրքականմ «Taraf» թերթին, տպագրել է թուրք պատմաբան Թաներ Աքչամի հոդվածը, որում մասնավորապես նշվում է, որ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը՝ դա թուրքական կողմի վրեժն է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Թալեաթ Փաշայի սպանության համար»:
«Ինչու նրանք Հրանտ Դինքին չսպանեցին իր տան առջև: Կամ էլ ինչո՞ւ նրանք չառևանգեցին, չսպանեցին և նրա դին չնետեցին ինչ-որ մի տեղը, ինչը շատ ծանոթ երևույթ է Թուրքիայում, և ինչի արդյունքում շատ սպանությունների մեղավորները մնում են անհայտ ու անպատիժ: Դրա փոխարեն նրանք Դինքին սպանեցին «Ակոս» թերթի խմբագրատան առջև, փողոցում՝ օրը ցերեկով՝ կրակելով թիկունքից: Ինչո՞ւ: Քանի որ Հրանտի օգնությամբ, նրանք ցանկացան վրեժ լուծել հայերից Թալեաթ փաշայի սպանության համար»:
Աքչամը հիշեցնում է, որ 1921 թ մարտի 15-ին Բեռլինում ցեղասպանություն վերապրած Սողոմոն Թեհլերյանը նույնպես թիկունքից է մոտեցել Թալեաթ փաշային և կրակել է նրա գլխին: Սակայն գերմանական դատարանը նրան անմեղ է ճանաչել:
«Այս ողջ պատմության մեջ գոյություն ունի ևս մեկ համընկնում, ինչը շատերը չեն նկատում: Թալեաթի սպանությունը պլանավորողները որոշել էին, որ սպանությունից հետո Թեհլերյանը չպետք է փախուստի դիմի և պետք է ձերբակալվի: Դինքի սպանության դատավարության ժամանակ՝ 2007 թվականին, հայտնի դարձավ, որ մարդասպան Օգյուն Սամասթը նույնպես պետք է մնար հանցանքի վայրում կամ էլ հանձնվեր Ստամբուլում:
Ամեն ինչ պետք է ընթանար այնպես, ինչպես 1921 թվականին, որի նպատակը ոչ միայն Թալեաթ փաշայի սպանության վրեժն էր, այլև՝ 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության հիշատակումը՝ հայերի ձայնը լռեցնելը: Նրանք փորձեցին հասկացնել, որ թույլ չեն տա 1915 թվականից հետո որևէ հայի այս հողում ազատորեն խոսել»,- նշել է Աքչամը:
10.02.2012, 12:51
Aysor.am
20:31 • 21/05, Գերմանացի բժիշկը վիրահատել է 8 հոգու
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
Գլխավոր