ARM   RUS   ENG

Զբոսաշրջություն. ձեռքբերումներն ու խնդիրները

Անցած տարի համաշխարհային տուրիզմում գրանցվել է 4,4 տոկոս աճ: Տուրիստական շարժը երկրագնդի վրա գրանցել է 980 մլն տուրիստական այցելություն: Այսօր այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը

«Այս տարի կլինի շատ նշանակալի տարի, տուրիստական այցելությունների քանակը կհատի 1 մլրդի սահմանագիծը»,- շեշտեց փոխնախարարը:

Ինչ վերաբերում է Հայաստանի տուրիզմին, ապա փոխնախարարը հաղորդեց, որ նախատեսվում է հատել 800 հազար այցելությունների սահամանգիծը և ապագայում հասնել մեկ մլն-ի:

«Հայաստանի համար բավականին լուրջ հաջողությունը կարձանագրենք մոտակա տարիներին»,- վստահ է Արա Պետորսյանը:

Բացի ոլորտի դրական միտումներից, փոխնախարարը շարադրեց մի քանի խնդիրներ, որոնք առկա են լուրջ հաջողությունների ճանապարհին, օրինակ` ծառայությունների որակը. «Պետք է շարունակաբար բարելավվել այն, շուկայական մեխանիզմների ներդրմամբ` առավել բարենապաստ միջավայր ձևավորել և ազդել տուրիստական գների` միջազգային շուկայում մրցունակ լինելու::

Մյուս խնդիրը, ըստ բանախոսի, միջազգային տուրիստական շուկայում Հայաստանի նկատմամբ պահանջարկի ավելացումն է:

Փոխնախարարը նշեց, որ ոլորտում խնդիրներ կան մրցունակության, գնի, ճանաչելիության առումով, որի համար կարևորեց տուրիստական նոր ապարանքների ձևավորւմը և միջազգային շուկա արտահանումը:
 

10.02.2012, 16:07

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |