Ադրբեջանցի ազգը ձևավորվել է Ադրբեջանի անկախացումից հետո
Հենց այսպես է սկսվում Արիստակես Ղազինյանի հեղինակած «Полигон Азербайджан» գրքի նախաբանը: Հեղինակի կարծիքով, այս գիրքը արժանի հակահարված է Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող տեղեկատվական պատերազմին:
«Ժամանակակից աշխարհում պատերազմերը վաղուց դադարել են միայն դաշտում լինելուց: Հայաստանը չունի ելք դեպի ծով, դեպի երրորդ երկիր երկաթուղի, ինչը, անշուշտ, տնտեսական պատերազմ է Թուրքիայի կողմից: Իսկ Ադրբեջանի և Թուքիայի կողմից իրականացվող տեղեկատվական պատերազմին արժանի հակահարված չտալու դեպքում մեզ սպասվում են ծանր հետևանքներ»,- նշեց հեղինակը:
Գիրքը Ա.Ղազինյանի 15 տարվա ուսումնասիրություների արդյունքն է, որ ստեղծվել է 1.5 տարվա արդյունքում ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ և աջակցությամբ:
«Կարծում եմ, փաստ է, որ Հայաստանում տեղեկատվական պատերազմների արձանագրմամբ և պատասխան հակահարված տալու ուղղությամբ քայլեր իրագործող կառույցը նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնն է: Պաշտոնական Բաքուն տարիներ շարունակ մարդկանց պատմության վերաբերյալ իր կարծիքն է տարածում, և եթե չլինի դրան համարժեք պատասխան, ապա մարդիկ ի վերջո կհավատան նրանց: Սա մեր կողմից Ադրբեջանի պատմության վերաբերյալ նրանց տարածած թյուր տեղեկատվության հակահարվածն է»,-նշեց հեղինակը:
Գրքում մանրամասն ներկայացվում է տարբեր երկրների, կառույցների, ինչպես նաև առանձին քաղաքական գործիչների դերակատարությունը Ադրբերջանի Հանրապետության կայացման գործում, ինչպես նաև ներկայացված են հեղինակի կողմից Հյուսիսային Կովկասում Ադրբեջանի կողմից պատերազմին մասնակցած քաղաքական գործիչների և մտավորականների հետ հարցազրույցները:
Գիրքը ռուսերեն լեզվով է և հիմնականում նախատեսված է փորձագետների և ուսանողների ուսումնասիրության համար:
10.02.2012, 14:46
Aysor.am
20:31 • 21/05, Գերմանացի բժիշկը վիրահատել է 8 հոգու
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
Գլխավոր