ARM   RUS   ENG

Ադրբեջանում ինքնասպանության դիմողների տարիքը երիտասարդացել է

Պաշտոնական աղբյուրների համաձայն` միայն 2012 թ-ի հունվարին Ադրբեջանում 36 ինքնասպանության դեպք է գրանցվել, որից երեքը դպրոցական երեխաներ են եղել: Այդ մարդկանցից ոչ մեկի ինքնասպանության դիմելու պատճառները չեն բացահայտվում:

«faktxeber.com»-ը գրում է, որ Ադրբեջանում ինքնասպանությունների պատճառներն ուսումնասիրելու և դրանք կանխելու վերաբերյալ առաջարկներով հանդես գալու համար ոչ մի պաշտոնական կառույց չկա: Սեփական հետազոտությունների հիման վրա կայքը եկել է այն եզրակացության, որ Ադրբեջանում ինքնասպանությունների տարիքի երիտասարդացման և թվի մեծացման պատճառը ընտանեական դաստաիրակության անբավարարությունն է, որի աղբյուրը տոտալիտար վարչակարգ ունեցող Ադրբեջանում հասարակության բարոյահոգեբանական համընդհանուր անկումն է: 

10.02.2012, 15:07

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |