ARM   RUS   ENG

Մինասյանն օրինագծի մասին. Որովհետև մինչև հիմա չէր արվել

Սահմանադրական բարեփոխումներից հետո այս օրենքի առկայությունը խիստ կարևոր է: Խոսելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի մասին` նման տեսակետ հայտնեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Ըստ նրա` այս հարցում կա մեկ այլ խնդիր, թե որքա՞ն  ճիշտ են ընտրված արտակարգ դրության ժամանակ բանակի ներգրավվածության հարցի լուծումները:

«Անկախ նրանից` անհրաժեշտ կլինի, թե չի լինի բանակի ներգրավվածությունը, օրենքը պետք է գործի ոչ թե բանակի օրինակարգով, այլ` ներքին զորքերի: Սա էապես մեղամացնում է հարցը, որի դեպքում հասարկությունը գործ կունենա հանարային կարգ ու կանոնը հաստատող ներքին զորքերի հետ»,- ասաց Գ. Մինասյանը:

Դիտարկմանը, թե ինչո՞ւ հենց հիմա, երբ առաջիկայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, առաջ քաշվեց այս օրինագիծը, Մինասյանն արձագանքեց. «Որովհետև մինչև հիմա չէր արվել»:
 

10.02.2012, 16:35

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |