«Գազպրոմը» հայտարարել է Եվրոպա արտահանվող գազի միջին գինը
2012 թ.-ին «Գազպորմը» Եվրոպա կարտահանի 154 մլրդ. խորանարդ մետր գազ` ամեն հազար խորանարդ մետրի գինը սահմանելով 415 դոլար: Այս մասին հաղորդել է «Ռուսական նավթ» կայքը` հղում անելով փետրվարի 10-ի ներդրողների միջազգային օրվա առթիվ պատրաստված նյութերին:
Միջին հաշվարկներով, 2012 թ.«Գազպրոմի» միջին եկամուտը կկազմի 64 մլրդ. դոլար:2011 թ. «Գազպորմը» վաճառել է 150 մլրդ. խորանարդ մետր գազ, և ստացել 57.6 մլրդ դոլարի եկամուտ:
«Գազպրոմի» փաստաթղթերում նաև նշվում է, որ նախկին ԽՍՀՄ տարածքին 2012 թ ընթացքում կտրամադրվի 75 մլրդ խորանարդ մետր վառելիք միջինում 320 դոլարով: Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի այդ թիվը 71 մլրդ էր, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ավելի վաղ «Գազպրոմի» եվրոպական հաճախորդները բազմիցս բանակցել են կազմակերպության հետ գնի նվազեցման և պայմանագրի պայմանների շուրջ, մասնավորապես այն կետի, որում ասվում է` կամ վերցրու պայմանավորված չափով կամ էլ վճարիր նաև չվերցրած գազի համար:
Թեև, փետրվարին իրավիճակը փոխվել է և Եվրոպայում տարածված ցրտերի պատճառով «Գազպրոմը» չի կարողացել իրականացնել արտահանումը 100 տոկոսով:
Նշենք, որ «Գազպորմի» կողմից արտահանվող արտադրանքի մեծ մասը ուղարկվում է Եվրոպա: Կազմակերպությունում կարծում են, որ ԵՄ արտահանվելիք գազի ծավալները միայն ավելանու են, կապված Եվրոպայի պահանջների ավելացման և ներքին արտադրանքի ծավալների կրճատման հետ:
Միևնույն ժամանակ, Եվրոպայում սկսել են «Գազպրոմի» էքսպանսիայի դեմ պայքար, փնտրելով գազի ստացման այլ տարբերակներ, մասնավորապես, թերթաքարից ստացվող գազի և այլ երկրներից բնական գազի ներկրման ուղղությամբ:
10.02.2012, 12:54
Aysor.am
20:31 • 21/05, Գերմանացի բժիշկը վիրահատել է 8 հոգու
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
Գլխավոր