Հ.Մարգարյան.«ՕԵԿ-ն ինձ համար օջախ է, ես ՕԵԿ-ի համար՝ զինվոր»
«Ներկաս ՕԵԿ օջախում է ու ապագաս էլ լինելու է Օրինաց օջախում: Ու անկախ նրանից կլինեմ պատգամավոր, թե չեմ լինի, ես մինչև վերջ ծառայելու եմ իմ հարազատ կուսակցությանը»,- այսօր խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում նման գնահատականի արժանացրեց իր կուսակցական գործունեությանը ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, փորձելով ցրել վերջին օրերին շրջանառվող այն խոսակցությունները, թե նա նեղացել է հարազատ կուսակցությունից:
Հ. Մարգարյանը նշեց, որ հատուկ եկել-հասել է ճեպազրույցներին, որ ասի, որ իր անձի շուրջ պտտվող լուրերը ճիշտ չեն. «ՕԵԿ-ն ինձ համար օջախ է, ես ՕԵԿ-ի համար զինվոր եմ: Ա. Բաղդասարյանը ոչ միայն մեր օջախի հիմնադիր առաջնորդն է, այլև իմ լավ ընկերը, բարեկամը, և ինչու չէ` եղբայրը: 2003-ին, հիշում եմ, երբ առանց մի քոռ կոպեկի ես կուսակցության ցուցակում 28-րդ համարն էի, Ա. Բաղդասարյանը բարի կամք դրսևորեց, 12 հոգի դիմում գրեցին, հրաժարվեցին մանդատից ու հենց ես դարձա ԱԺ պատգամավոր: Յուրաքանչյուր հայ, առավել ևս գյումրեցի տղամարդ նամուս-թասիբի տեր է ու չի կարող դա ուրանալ»,- ասաց ՕԵԿ պատգամավորը:
Ինչ վերաբերում է ընտրությունների հետ կապված առաջիկա պլաններին, ապա Հ. Մարգարյանը նշեց, որ ինքը պատրաստվում է ընտրություններին, և այդ հարցն առաջիկայում ՕԵԿ-ում կքննարկվի։
10.02.2012, 15:14
Aysor.am
20:31 • 21/05, Գերմանացի բժիշկը վիրահատել է 8 հոգու
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
Գլխավոր