Արևմուտքը ցանկանում է Իրանում ներքին հեղաշրջում իրականացնել
«Իրանի իշխանությունները չեն գնա Չինաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը, իսկ Չինաստանը պարզապես փորձում է որոշակի ճնշումներ գործադրել Թեհրանի վրա` իրանական նավթը ավելի էժան գնելու համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Իրանի շուրջ ձևավորված իրավիճակին և Չինաստանի կողմից Իրանի վրա որոշակի ճնշումներ գործադրելու փորձերին` ասաց իրանագետ Ռուդիկ Յարալյանը:
Յարալյանի խոսքերով, Իրանում այս պահին տարվում է այն քարոզչությունը, որ Արևմուտքի կիրառած պատժամիջոցներն իբր չեն ազդում իրանական տնտեսության վրա, սակայն դա այդպես չէ:
Իրանագետը նշեց, որ իրանական կառավարությունը ի վիճակի չի եղել վճարել Հնդկաստանից նախկինում գնված ապրանքների համար:
Մի շարք երկրներ փորձում են վերանայել տնտեսական հարաբերությունները Իրանի հետ և, ըստ Յարալյանի, այժմ Իրանի մոտ կայանված են նավեր, որոնք չեն բեռնաթափվում, քանի որ Իրանը չի կարողանում վճարել այն ապրանքների համար, որոնք բերվել են այդ նավերով:
Իր հերթին իրանագետ Մհեր Բաղդասարյանն ասաց, որ Չինաստանում սպառվող նավթի 1/3-րդը գալիս է Պարսից ծոցից և չի ցանկանա Իրանի շուրջ իրավիճակի վատթարացում. «Արևմուտքը մեծ աշխատանք է տանում Իրանում ներքին հեղաշրջում իրականացնելու համար, ինչի վառ ապացույցը Իրանի նախագահի նախորդ ընտրություններն են և հետընտրական զարգացումները»:
Մ. Բաղդասարյանի կարծիքով, Իրանի վրա ճշնումները կարող են բերել հակառակ էֆեկտի, այսինքն իրանական ժողովրդի համախմբմանն իր ղեկավարության, կառավարության շուրջը:
Անդրադառնալով Իրանի վրա ճնշումների հնարավոր ազդեցությանը ՀՀ- ի վրա` Բաղդասարյանն ասաց, որ Իրանը ՀՀ-ի համար արտաքին աշխարհին կապող կարևոր միջանցք է և Իրանի շուրջ իրավիճակի վատթարացումը ազդելու է նաև ՀՀ-ի վրա. « Իրանի դեմ ռազմական հարձակման դեպքում կտուժի նաև ՀՀ-ն և Իրանին հարևան մյուս երկրները»:
10.02.2012, 14:43
Aysor.am
20:31 • 21/05, Գերմանացի բժիշկը վիրահատել է 8 հոգու
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
Գլխավոր