Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
Փետրվարի 10-ի ժամը 18.00-ի դրությամբ, չնայած ձյան առատ տեղումներին, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Ուշադրություն. Առատ ձյան, սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Քաջարան-Մեղրու լեռնանցքը, Գյումրի-Աշոցք, Աշոցք-Բավրա, Գյումրի-Վանաձոր, Հոռոմ-Արթիկ–Ալագյազ, Երևան-Աբովյան-Չարենցավան ճանապարհահատվածները և Դիլիջանի ոլորանները: Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դեռևս շարունակում են փակ մնալ Երևան-Եղվարդ-Արագյուղ-Բուժականի` Արագյուղ-Բուժական հատվածը,Անիի տարածաշրջանի Արմավիր-Իսահակյան-Գյումրի հատվածը, Գյումրի-Կապս-Ամասիա, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և Սելիմի լեռնանցքը:
Բոլոր ուժերը մոբիլիզացված են և հանրապետության ողջ տարածքում շուրջօրյա կատարվում են ձյունից մաքրման,աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:
10.02.2012, 18:21
Aysor.am
20:31 • 21/05, Գերմանացի բժիշկը վիրահատել է 8 հոգու
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
Գլխավոր