ARM   RUS   ENG

Ն. Զոհրաբյանը ԵԺԿ որոշումը չի կարող մեկնաբանել

«ԵԺԿ որոշումը բացառապես քաղաքական է եղել, այն բացառապես պայմանավորված չէ այս կամ այն կուսակցության ավելի կամ պակաս ժողովրդավար լինելով, այս կամ այն կուսակցության եվրոպական ընտանիքին առավել ներգրավված լինելով։ Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված այդ քաղաքական որոշումը կոնկրետ ԲՀԿ–ի մասով՝ ես մեկնաբանել չեմ կարող։ Դա պիտի մեկնաբանի ԵԺԿ-ն»,- խոհրդարանում այսօր տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում անդրադառնալով Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) երեկ ընդունած որոշմանն, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ երեկ կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական Համաժողովի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել «Օրինաց երկիր», «Հայաստանի Հանրապետական» և «Ժառանգություն» կուսակցությունների` ԵԺԿ-ին անդամագրվելու դիմումը: ԲՀԿ- ի դիմումը մերժվել է։
 

10.02.2012, 14:25

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |